ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՊԲ նոր տվյալները. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած

ՊԲ նոր տվյալները. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած
06.04.2016 | 22:53

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտերում զոհվել է 32 հայ զինծառայող, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած է:
Այդ մասին է հայտարարել Ստեփանակերում ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
Նա հայտնել է նաև, որ ապրիլի 6-ի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է:
Զոհերի քանակի աճը կապված է անհետ կորածների ցուցակի ճշգրտման հետ: Մեկնաբանելով Քարվաճառում 2 զինծառայողի զոհվելու հետ կապված միջադեպը, Առուստամյանն ասաց, որ ծառայողական քննություն է տարվում՝ պարզելու բոլոր մանրամասները:

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ